Թեստ

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները:

երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել:

  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    Վատ- լավ

Սովորական –  յուրահատուկ

Պարզ-բարդ

Երկար-կարճ

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————           

բ/ հարցերին     —————————————                     

գ/ դարակները  —————————————                     

դ/ խրճիթ          —————————————                      

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

   Գուլպա                                                Վատ

    Խրճիթ                                    սովորական

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է            ձանձրանալ
    բ/չէր կարողանում            չկարողանալ  
    գ/դնեն                                  դնել
    դ/դարձավ                           դարնալ 
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա  – ստվերը, ամպերը , նամականիշները

Ստորոգյալ –     ունենալ, գրել, խմել

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                                      սոխ
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

Հարցասեր տղան սովորություն ուներ մարդկանց տարօրինակ հարցեր տալ և նա այնքան էր խորացել հարցերի մեջ, նույնիսկ մինչև կյանքի վերջ չեր սափրվել։

  1. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:


Նա գնաց հեռավոր սարեր և այնտեղ խրճիթ շինեց՝ բոլորից մեկուսանալու համար և նոր հարցեր հորինելու ։

  1. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչու՞ փորը մարդ ունի,
  2. Որպիսզի փորերը պարապ չմնան և  խաղան իրենց ընտանի մարդու հետ ։

Ինչու՞ բառերը երգ ունեն,

  • Դա նրա համար է , որ չլսող մարդիկ բառի հնչողությունը լա՜վ լսեն

Ինչու՞ պատյանը հեռախոս ունի,

  • Որպիսզի զանգահարի մնացած պատյաններին
  • Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր ։

Ինչու՞ մատը ուտք ունի։

Ինչու՞ ծակը քիթ ունի։

Ինչու՞ համը չամիչ ունի։

Ինչու՞ պոչը մուկ ունի։

Ինչու՞ թերթը տետր ունի։

Ինչու՞ կտուցը թռչուն ունի։

Ինչու՞ տուփը անձերոցիկ ունի։

Ինչու՞ ալյուրը թխվացք ունի։

Ինչու՞ անիվը սայլ ունի։

Ինչու՞ հոտը գուլպա ունի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s