Այս անգամ, հունիսի 14-ին մենք մեր ընտանիքով և իմ քույրիկ Կամիլայի հետ ուղղորդվեցինք Անբերդ։ Եղանակը հրաշալի էր։ Ճանապարհները նեղ էին։ Փորձելով պայքարել այդ դժվար պահերը, ձորին նայելով, հիանալով, ազատ գնում էինք ու կարծես լայն փողոցով քայլեինք: Մենք մի կամուրջի վրայով անցանք, որից երկու – երեք հատված պակասում էր։ Կամուրջի տակից երևում էր վարար գետը։ Հանկարծ մեր դիմաց մի հսկայական պարիսպ հայտնվեց։ Այդ պարիսպը Թուրքերից և այլ թշնամիներից պաշտպանվելու համար էր։ Շատ երկար քայլելուց հետո մենք հասանք Ամբերդ բերդ։ Բերդի մոտակայքում և կամրջի հատվածներում գտնվում էր մոտ 7 – րդ դարից ամուր կառուցված փողոցներ, որտեղով անցել էին կառքերը։ Սկզբում մենք մտանք թագավորական բաղնիք։ Ես հայրիկիցս մի տեղեկություն իմացա և դա կապ ունի թագավորական բաղնիքի հետ։ Բաղնիքի հատակի տակը դատարկ էր, որովհետև հին մարդիկ կրակ էին վառել հատակին մոտ մի պատի տակ, ջուրը լցվում եր հատակի տակ , կրակն էլ ուժգին տաքացնում էր ջուրը , իսկ հատակի տակից դուրս է գալիս գոլորշին, մարդիկել վայելում էին ։ Բաղնիքի պատի անցքի մեջ փոքրիկ թռչնակի բույն տեսանք։ Հետո մտանք թագավորի պալատը։ Պալատը կազմված էր մեծ պարիսպներով և հսկա – հսկա ավազե սանդուղքներով։ Այն եռահարկ էր եղել։ Դուրս գալով պալատից և մեր քայլած արահետը տեսնելով հիացանք։ Արահետները լցված էին ծառերով և դեղին ծաղիկներով։ Հետադարձին ես իմ գլխարկի մեջ լցրեցի ուրցը , որը հավաքել էի ճանապարհին։ Տուն վերադառնալով ՝ ես փորձեցի իմ հավաքած ուրցից պատրաստված թեյ։ Այն շա՜տ-շա՜տ համեղ էր։
Այս մեծ ժայռը տեսնու՞մեք ։ Հետաքրքի՞ր է ։ Այս ժայռի անունը Արևի նկար է կոչվում։ Այն առաջացել է հրաբուծից։ Լավան հոսել էր, քարացել, մեջտեղից ցրվել, իսկ արեվը չոր լավային համբուրել է ։ Այդպես առաջացավ <<Արևի նկար >> ժայռը։
Pingback: Լիլիի ճամփորդապատումները — Իմացումի հրճվանք կրթական ծրագրի 3-րդ դասարան