Դեպի Ծաղկունյաց լեռներ
Հունիսի 6-ին մենք ընտանիքով և մեր ընտանիքի շատ սիրելի ընկեր, ճամփորդ Արշակի հետ գնացինք Աղվերան՝ բարձրունքներ հաղթահարելու։ Ճանապարհը սկզբում մի քիչ բարդ էր, սակայն երբ հասանք բաց դաշտերին , տեսարանը ապշեցուցիչ էր։ Այնտեղ կային երփներանգ ծաղիկներ՝ Պապլոր, Օրխիդեա, մեծ խատուտիկներ, Յուղածաղիկ, Անմոռուկներ, մեծ խնձորածաղիկներ։ Ես կցանկանայի մի տեղեկություն փոխանցել ձեզ Պապլորի մասին: Նախկինում , երբ մարդիկ չունեին գուաշներ, մատիտներ , ջրաներկեր , նրանք օգտագործում էին Պապլորին որպես գունաներկ, ինչպես որդան կարմիրն էր օգտագործվում։ Այս ծաղկից շատ է հանդիպում Կապտադոշ սարի փեշերին, որտեղով էլ մենք էինք քայլում։ Այնտեղ շատ էին գույնզգույն թիթեռները, էլ չեմ ասում՝ որքան գեղեցիկ էր միջատիկների աշխարհը։ Ընդանուր առումով մենք քայլեցինք 10 կմ և բարձրացանք 400 մ։
Pingback: Լիլիի ճամփորդապատումները — Իմացումի հրճվանք կրթական ծրագրի 3-րդ դասարան