Ախր, այս խեխճ լուսինը ամեն գիշեր պետք է դուրս գա և փոխարինի արևին, իր մեծ փայլուն աստղերով և մուգ երկնքով։ Մի անգամ էլ այնքան հոգնեց լուսինը այդ գործից մինչև քունը հասավ վրան և քնեց: Երբ քնեց, նա թեքվե՜ց, թեքվե՜ց․․․ և․․․, և հորիզոնական դարձավ։ Անցավ քսանչորս ժամ, ևս քսանչորս ժամ և դեռ մինչև օրս գիշերի վրա ենք մնացել։ Արևը սպասու՜մ , սպասու՜մ է, սպասու՜մ , սպասու՜մ է լուսինը չի գալիս։ Արևը աստծու օրենքը խախտելով, ցատկում է լուսնին կանչելու, և ի՞նչ է տեսնում։ Տեսնում է, որ լուսինը քնած է և ինչ-որ իր տեսքով չէ։ Արևը օգնության է կանչում ամպերին և կապույտ երկնքին։ Նրանք լուսնին փորձում էին ուղղել։ Էլ քաշում են, էլ ձգում են, էլ բարձացնում, իջացնում, այդպիսի տարօրինակ բաներ։ Այդ խառնաշփոթից գիշերն ու ցերեկը խառնվեցին իրար և գիշերացերեկ դարձավ։ Հազիվ պոկվեցին իրարից գիշերն ու ցերեկը , բայց լուսինը միևնույն է, այդ հարվածներից չարթնացավ։ Այդպես օրերով – դարերով գիշեր էր։ Այս որ աստվածը տեսնում է, փայտով զընգ՝ ուղիղ մութ երկնքի գլխին ։ Աստղերը պոկվեցին իրենց տեղից և ընկան լուսնի վրա, լուսինը վեր ցատկեց աջ ու ձախ գլորվեց և ստրեսից լայնացավ արևից էլ միլիոն անգամ մեծ դարձավ , հետո արևից էլ միլիոն անգամ փոքր դարձավ և այնքան արագ էր գիշեր – ցերեկ լինում, որ նորից աստվածը զարկեց և լուսինը վերջապես տեղն ընկավ և արդեն ամենինչ լավ էր անցնում․․․․ Օ՜ֆֆ այս ինչ լուսին էր։
Հեղինակ՝ Լիլի Մինասյան