Երբ մտքերը սառչում են օդում

Ալբերտ Մորավիա


(1-ին մաս)

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում – Երկրի պտույտի երևակայական առանցքի և երկրի մակերևույթի հատման կետը շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:
Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:
Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ – կաթնասուն կենդանի, որն ունի սուր ժանիքներ անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ – կիսափակ աչքերով վայելում էր ցուրտը:
Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ  «Բա՜»-ով՝ պարզ չէ:
Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն- օձի նման ձուկ ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ի՛նչ եմ ասում:
-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:
– Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ-Երկրագնդի հասարակածին զուգահեռ հյուսիս և հարավ կողմերը : Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:
– Ի՞նչ ես ասում:
-Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:
-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. մտածիր՝ ին՜չ  ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի:
– Ի՞նչ էիր մտածում:
– Տարբեր բաներ:
– Օրինակ:
-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի:
– Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:
– Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:
Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:
Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես  ջուրը  կաթսայում:
Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.
-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես:
– Իհարկե:
– Իսկ ի՞նչ ես մտածում:
– Հազար ու մի բան ու բոլորը քո մասին:
– Ի՞նչ ես մտածում իմ մասին:
– Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս:
Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:
Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն* տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. Ա՜յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

 

Հարցեր և առաջադրանքներ

Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:

1.Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

  1. Փորձի՛ր բացատրել, թե ինչպես ես հասկանում՝

ա. գլուխներս առնենք-կորչենք – գնանք
բ. կուշտ մտածել – լիքը մտածել

  1. Գտի՛ր բառերի հականիշները:

 

ցուրտ –շոգ
ցածր – բարձր
վերև – ներքև
ջուր – ցամաք
տխրել – ուրախանալ
անտեսանելի –  տեսանելի
մտածել – չմտածել
հիմար – խելոք
առջև – հետև
համարձակ – վախկոտ
պարզ – պղտոր
սառը – տաք

 

 

  1. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:

Շատ-շատ ցուրտ, ինչպես երկիրն առանց արևի։

  1. Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ:

Այնքան շոգ, ինչքան միլիոն հատ արևը։

  1. Քո կարծիքով ի՞նչ է միտքը:

Միտքը մեր ուղեղում առաջացող գործողություններն են, դեպքերը,  որոնք պահում ենք  մտքում, կամ էլ բարձրաձայնում։

  1. Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ մոռանային մտածել:

Կդառնային հիմարիկներ, ինչպես հեքիաթի մարդիկ և կենդանիները։

 

 

  1. Նշի՛ր «կրկնվող» բառը:

Ծովացուլ, ծովային, ծովափ, ծովեզր, ծովախոզուկ, ծովափիղ, ծովակ:

 

  1. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր.

ծով-ից հավ

հով հավ

  1. Հորինի՛ր:

Սառնարանում ապրող մտքերը

Կար մի Սառնարան, որի տերը մի մոռացկոտ , թափթփված մարդ էր։ Մի օր նա մի ձուկ և մի հավ գնեց ու տեղադրեց Սառնարանում։  Սառնարանում ձուկն ու հավը սկսեցին բողոքել այդ մարդուց ։ Նրանք ասում էին․ «շատ թափթփված մարդ է, ինձ միշտ մոռանում է, Նոր տարուն մեզ չդրեց սեղանին․․․»։ Երբ ,մարդը հիշեց նրանց մասին ու բացեց սառնարանը , ձուկն ու հավը իրենց սառած մտքերի հետ թափվեցին այդ մարդու վրա։

 

 

 

Leave a comment