Ծիծեռնակ

Աթաբեկ Խնկոյան

 Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:

Ծիծեռնակը բարձր թրչելով գարուն է բերում։

  1. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:

Մկրատաձը պոչիկով և սևաչյա:

  1. Ինչպես ես հասկանում.
  • Դու կապուտակ ծովով արի – Պաղ ջրով
  • Գարնան շնչով կանչով արի – Գարնան համար Գարնան կանչելով
  1. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»

Ծիծեռնակը ճախրում է գետակի վրայվ , իսկ դաշտերում չոբաններն են կովերով։ Անտառում բնությունն է արթնանում , ծառերը կանաչ և հասուն։

5. Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 5 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:

  1. Ծիծեռնակներ (լատ.՝ Hirundidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի 179, Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։
  2. Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
  3. Բոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։
  4. Ծիծեռնակներըդուրս են գալիս գարնանը, երբեմն մեր գյուղում սկսում են լարերից լար թրչել։
  5. Ծիծեռնակների բներին մենք հանդիպումենք Հին եկեղեցիների պատերի անկյուններում։

 

 

 

ծիծեռ ծիծեռնաաաաաաաաաաաաաաաաաաաաակ

One thought on “Ծիծեռնակ

  1. Pingback: Հեռավար ուսուցման ամփոփում — Իմացումի հրճվանք կրթական ծրագրի 3-րդ դասարան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s