Այսօր մենք այցելեցինք Թումո կենտրոն որպիսզի խաղանք «Շոշափելի մաթեմատիկա» ցուցահանդեսի ներկայացված խաղերը։ Ներսում կային սեղաններ, որոնց վրա տարբեր խաղեր կային: Օրինակ՝ յոթ լույսը պետք է միաժամանակ վառես, երկրաչափական պատկերները տեղադրես ապակե քառակուսու մեջ, քառակուսիները շարես տախտակի վրա, զառերը գլորես և տեսնես ո՞ւմը շուտ հասավ, զառերի տարածք, տառերի կեսերը դնես հայլու մոտ և տեսնես ամբողջակն տառը և բառ կազմես, համակարգչով հավաքես գերմաերեն տառերով կոդավորված բառեր եթե ճիշտ չի լինում այն չի գրում պետք է կոդը գտնես, կամուրջ պատրաստես, հայլիներ որոնց մեջ պետք է նայես և տեսնես, թե ի՞նչ է տեղի ունենում։ Ինձ համար ամենալավ խաղերն էին՝ կամուրջը, լույսերը , տառերը, փազլը և համակարգչով խաղը։ Երբ դուրս եկանք բակ, նախաճաշեցինք: Ուտելուց հետո ես շրջեցի մեծ շատրվանի կողքերով Եվայի հետ և հավաքեցինք գետնին թափված վարդի թերթիկները ու ես թռցրեցի օդ, իսկ Եվան բաժանեց մյուսներին։ Այդպես անցավ այդ գեղեցիկ ԹՈՒՄՈՅՈՒՄ դուք էլ կարող եք այցելել Թումո կենտրոն և «Շոշափելի մաթեմատիկա» ցուցահանդեսին:
Pingback: Տպավորություններ ճամփորդությունից — Իմացումի հրճվանք կրթական ծրագրի 3-րդ դասարան